Սիրիայում գնդակոծությունների հետևանքով 2 սիրիացի զինծառայող է զոհվել
Հալեպի գիտահետազոտական կենտրոնի թաղամասի գնդակոծության հետևանքով զոհվել է երկու սիրիացի զինծառայող, ևս 7-ը ստացել են մարմնական վնասվածքներ: TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն:
Նրա խոսքով՝ մեկ օրում զինյալները երկու անգամ գնդակոծության են ենթարկել Լաթաքիա նահանգի Ջուբ Էլ Զարուր բնակավայրը, ինչպես նաև Հալեպ քաղաքի հյուսիս-արևմտյան բնակելի թաղամասերը: Հալեպի գիտահետազոտական կենտրոնի թաղամասի գնդակոծության ժամանակ զոհվել է սիրիական զինված ուժերի երկու զինծառայող, վիրավորվել՝ 7-ը:
Սավչենկոյի խոսքով՝ Հալեպում անցկացվել է նաև աշխատանքային հանդիպում փախստականների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կազմվել է այն իրերի ցանկը, որոնք անհրաժեշտ են փախստականների տեղաբաշխման կենտրոնները ձմռանը նախապատրաստելու համար:










