Պատրաստվում եմ դատի տալ Արարատ Միրզոյանին՝ պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար. Ա. Աշոտյան

22:38 • 01.12.18

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը «Ազատության» ուղիղ եթերում ՀՀԿ-ին անվանել է հանցագործների բանդա. այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Վերջինիս գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Արարատ Միրզոյանը քիչ առաջ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա:

Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար:

Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ:

Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունը այս աղաղակող միջադեպին»: