Ինդոնեզիայի ափերի մոտ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

07:02 • 02.12.18

Ինդոնեզիայի ափերի մոտ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ ԱՄՆ երկրաբանական ծառայությանը (USGS) հղումով:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սոմլակի բնակավայրից 293 կմ հյուսիս-արևմուտք և ավելի քան 140 կմ խորության վրա:

Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով տուժածներ ու ավերածություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել: