Մոսկվան փորձել է միջամտել ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին. Մեթիս
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը ենթադրում է, որ Ռուսաստանը փորձել է միջամտել ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին, իսկ երկրների միջև հարաբերությունները վերջին երկու տարում վատացել են: Ինչպես հաղորդում է TACC-ը, այս մասին Պենտագոնի ղեկավարը հայտարարել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում իր ելույթի ժամանակ
Հարցին, թե փոխվել են արդյոք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն իր պաշտոնավարման ընթացքում, Մեթիսը պատասխանել է. «Կասկած չկա՝ հարաբերությունները վատացել են»: Նրա հավաստմամբ՝ Մոսկվան հոկտեմբերին փորձել է «կրկնի միջամտել (ամերիկյան) ընտրություններին»:
«Մենք տեսնում ենք, որ նման գործողությունները շարունակվում են», - նշել է Մեթիսը՝ հավելելով, որ չգիտի՝ մեծացել է արդյոք վտանգը: Ըստ նրա՝ խոսքը «ժողովրդավարական գործընթացները խաթարելու նպատակով շարունակական գործողությունների» մասին է: Հարցին, թե մտադիր է արդյոք Վաշինգտոնը որևէ կերպ պատասխանել ՌԴ-ին ու Չինաստանին կիբերտարածությունում, Մեթիսը պատասխանել է. «Մենք կանենք անհրաժեշտ ամեն բան դրանք (ժողովրդավարական գործընթացները) պաշտպանելու համար»:
Պենտագոնի ղեկավարի պնդմամբ՝ «Ռուսաստանը շփոթեցնող հայտարարություններ է անում, սակայն նրա գործողություններն ամեն ինչ ասում են, «և դա վատացրել է հարաբերությունները»: Նա նաև նշել է, որ չի վստահում ՌԴ գերագույն ղեկավարությանը:










