Դուք եկաք ծառայելու, ու «Սասնա ծռերը» խաղաղ ճանապարհով կստիպի, որ ծառայեք. Ստեփան Գրիգորյանը՝ իշխանությունների մասին

18:03 • 02.12.18

Մենք վարչապետ չենք ընտրում, մենք Ազգային ժողով ենք ընտրում, պիտի մի քանի ուժեր լինեն, որ բալանսավորեն իշխանությունը: Այսօր Պեմզաշենում քարոզարշավի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար Ստեփան Գրիգորյանը:

Նա նշեց, որ իրենք կաջակցեն կառավարությանը, հիմա էլ տեսնում են, որ ինչ-որ բաներ փորձում են անել գործող իշխանությունները, սակայն չի ստացվում: «Ուրեմն ԱԺ-ում էլ պիտի լինեն ուժեր, որոնք ճնշում են, քննադատում են, բայց նաև աշխատեցնում են»,-նկատեց նա:

«Հիմա մենք ասում ենք՝ դուք եկաք ծառայելու, ու մենք խաղաղ ճանապարհով կստիպենք, որ ծառայեք, «Սասնա ծռերը» գալիս են խաղաղ նպատակներով»,-հավելեց Ստեփան Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյանն անդրադարձավ նաև իրենց ծրագրային կետերին՝ նշելով, որ ՌԴ-ին պետք է ցույց տալ, որ սխալ քաղաքականություն է վարում: