ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ գագաթնաժողովին ՀՀ պատվիրակությունը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը

20:04 • 03.12.18

Ստորագրեցի որոշում դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ մեկնող ՀՀ պատվիրակության վերաբերյալ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

«Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այդ պահին արդեն վերադարձած կլինի արձակուրդից»,- գրել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը: