Նիկոլաս Մադուրոն Ռուսաստան է մեկնում` Պուտինի հետ հանդիպելու

11:37 • 04.12.18

Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն երեկ հայտարարել է, որ Ռուսաստան կմեկնի, որտեղ կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին Մադուրոն հաղորդել է թվիթերյան իր միկրոբլոգում տեղադրած տեսաուղերձում:


«Վաղը Ռուսաստանի նախագահ Վադիմիր Պուտինի հետ շատ լուրջ ու կարևոր հանդիպում կունենամ», - ասել է Մադուրոն:


Նրա խոսքով՝ ինքը Ռուսաստան է մեկնում «եղբայր պետությունների միջև բարեկամական կապերի և դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման նպատակով»: