Սաուդյան թագաժառանգի ուսուցիչը պատմել է նրա մանկության և դասավանդման իր արտասովոր փորձի մասին

20:54 • 09.12.18

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի ուսուցիչը պատմել է նրա մանկության և արքունի կյանքի մասին:

BBC News-ի տված հարցազրույցում արքայազնի անգլերենի ուսուցիչ Ռաշիդ Սեքային պատմել է, որ 1996-ին Էր Ռիադի ղեկավար Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդն ընտանիքի հետ միասին ժամանակավորապես տեղափոխվել էր Ջիդա քաղաք, որի դպրոցներից մեկում դասավանդում էր ինքը: Արքայազն Սալմանը դիմել է վերջինիս իր երեխաներին անգլերեն սովորեցնելու համար:

Այդպիսով, նա սկսել է այցելել արքայական պալատ՝ անհատական դասեր տալու արքայազնի երեխաներից մի քանիսին, այդ թվում և 11-ամյա Մուհամմադին: Առավոտյան վարորդը նրան տարել է դպրոց, որտեղից էլ դասերի ավարտին պես տարել է պալատ:

Նրա խոսքով՝ պատանի արքայազնը դասերից մեկի ժամանակ իր հետ ռադիոսարք էր բերել, որի միջոցով ողջ դասի ընթացքում շփվում էր թիկնապահների և եղբայրների հետ՝ կատակներ անելով ուսուցչի մասին:

«Որպես ավագ եղբայր՝ նրան թույլատրվում էր անել այն ամենը, ինչ կցանկանան»,- ընդգծել է ուսուցիչը, որն այժմ աշխատում է BBC News-ի արաբական ծառայությունում:

Այնուամենայնիվ նա նշել է, որ բավականին շուտ մտերմացել է Մուհամմադի և նրա եղբայրների հետ, և որ նրանք իրենց սովորական երեխաների պես էին պահում: «Նրանց համար հետաքրքիր էր սովորել, սակայն ցանկանում էին շուտ գնալ խաղալու»: Մի անգամ արքայազնը նրան ցույց է տվել վերահսկման տեսախցիկների տեսագրությունը և ասել, որ իր մայրն ուսուցչին «իսկական ջենթլմեն» է համարում:

Մի անգամ ուսուցիչը որոշել է զրուցել Մուհամմադի հոր հետ տղայի վարքի մասին, սակայն այն ժամանակ դեռևս արքայազն Սալմանի հետ հանդիպմանը չի խոնարհվել նրա առաջ և չի համբուրել ձեռքը, այլ սեղմել է այն: Դրանից հետո ինքն է նկատողություն ստացել և այլևս չի համարձակվել բողոքել: Միջադեպից կարճ ժամանակ անց Սեքային մեկնել է Մեծ Բրիտանիա: