CNN-ը հրապարակել է Ջամալ Խաշոգջիի վերջին խոսքերը

05:15 • 10.12.18

Սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի վերջին խոսքերը մահից առաջ եղել են այն մասին, որ նա չի կարողանում շնչել: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով Ստամբուլում լրագրողի սպանության ձայնագրությունը լսած աղբյուրին:

«Ես չեմ կարողանում շնչել», - մեջբերում է աղբյուրը Խաշոգջիի վերջին խոսքերը: Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ձայնագրության մեջ կան նաև երաժշության ձայներ, որը հատուկ էր միացվել՝ պայքարի և հետագայում լրագրողի մարմնի մասնատման ձայները խլացնելու համար:

CNN-ի աղբյուրի տվյալներով՝ ձայնագրությունից պարզ է դառնում, որ Խաշոգջիին սպանողները պարբերաբար զանահարում և զեկուցում էին իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ սաուդացի ընդդիմադիր լրագրողը հոկտեմբերի 2-ին անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում:

Սաուդյան Արաբիան նախ հայտարարել էր, որ լրագրողը անհետացել է դեսպանատան տարածքից դուրս գալուց հետո, ավելի ուշ նվել էր, որ Խաշոգջին սպանվել է հյուպատոսության տարածքում ծագած կռվի ժամանակ: Սաուդյան կողմը, այնուամենայնիվ, հերքել է թագավորական ընտանիքի ներգրավվածությունը սպանության գործին: