Թրամփը կարող է բանտում հայտնվել. կոնգրեսական Ադամ Շիֆ

10:29 • 10.12.18

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ  նախագահ Դոնալդ Թրամփի՝ ճաղերի հետևում հայտնվելու հեռանկարն իրական է:

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում կոնգրեսականը չի բացառել, որ  նախագահի պաշտոնը լքելու նույն օրը Թրամփը կարող է բանտում հայտնվելու սպառնալիքի առաջ կանգնել:

«Իրական հեռանկար կա առ այն, որ  նախագահի պաշտոնը լքելու օրն Արդարադատության  նախարարությունը կարող է մեղադրանք առաջադրել Թրամփի դեմ»,-ասել է Շիֆը՝ մանրամասնելով, որ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենի վերջերս արած խոստովանությունները վկայում են, որ նախագահն իրոք հանցանք է գործել:

Քոհենը պատմել էր, որ Թրամփի անմիջական ուղղորդմամբ պայմանավորվել է National Enquirer-ի ղեկավարության հետ նախկին երկու պոռնոաստղերից Թրամփի հետ սեքսուալ կապի մասին պատմող պատմությունների հրապարակման իրավունքը գնելու շուրջ: Թրամփի թիմը փորձել է այնպես անել, որ պատմությունները չտարածվեն մամուլում:

Հայտնի է, որ դա տեղի է ունեցել 2016թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում: Թրամփն ամեն ինչ արել է իրեն վարկաբեկող նյութերի հրապարակումը կանխելու համար: Երկու պոռնոաստղն էլ խոշոր գումար են ստացել Թրամփից ու համաձայնել լռել:

 

Картинки по запросу Karen McDougal (left) and porn actress Stormy daniels trump