Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսվորտը գաղտնի ամուսնացել են (տեսանյութ, լուսանկարներ)

23:52 • 24.12.18

Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը և ավստրալացի դերասան Լիամ Հեմսվորտը, ամենայն հավանականությամբ, գաղտնի կերպով ամուսնացել են: Գաղտնի հարսանիքի մասին հայտնել է  The Daily Mail-ը:

Նման լուրեր տարածվեցին այն բանից հետո, երբ Instagram սոցցանցում հրապարակվեց տեսանյութ, որում ճերմակազգեստ երգչուհին պարում էր սև կոստյում հագած Հեմսվորտի հետ: Կադրում երևում են նաև նրանց հարազատները:

Նշվում է նաև, որ զույգի ընկերներից Քոնրադ Քարրն իր էջում հրապարակել է լուսանկար, որում նորապսակները կտրում են հարսանեկան տորթը:

The Daily Mail-ը ուշադրություն է հրավիրել նաև սրահում կախված փուչիկներին՝ «Տեր և տիկին» բառերի ձևավորմամբ:



Wed? Miley Cyrus and her longtime love Liam Hemsworth have sparked speculation they've quietly tied the knot, after their friend posted a snapshot of them cutting a cake on Sunday

Gulp: A child in a black cowboy hat is seen watching them as they down their celebratory drink

Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսվորտը գաղտնի ամուսնացել են (տեսանյութ, լուսանկարներ)