Գերմանական ավիաուղիների ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հուրգադայի օդանավակայանում

19:57 • 27.12.18

Գերմանական ավիաուղիների ինքնաթիռը հինգշաբթի արտակարգ վայրէջք է կատարել Եգիպտոսի Հուրգադա քաղաքի օդանավակայանում:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով եգիպտական աղբյուրին, 154 ուղևորի տեղափոխող ինքնաթիռն օդ բարձրանալուց գրեթե անմիջապես հետո ստիպված է եղել վերադառնալ տեխնիկական խնդիրների պատճառով:

Ինչպես նշվում է, ավիակարգավարներին տեղյակ են պահել ինքնաթիռում ի հայտ եկած անսարքության մասին, որից հետո թռիչքուղի է նախապատրաստվել, և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել:

Նշվում է, որ Հուրգադայից Գերմանիա ուղևորվող ինքնաթիռի ուղևորներից ոչ մեկը չի վնասվել: