Գերմանական լրատվամիջոցները հայտնել են Մերկելի ինքնաթիռի անսարքության պատճառը

15:05 • 27.12.18

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը պատասխանատու է A340 ինքնաթիռի հարկադիր վայրէջքի համար, որով կանցլեր Անգելա Մերկելը մեկնել էր G20-ի գագաթնաժողովին: Այս մասին գրում է Spiegel թերթը:


Ինչպես նշում է թերթը, 2009թ.-ին Lufthansa ընկերությունն արդիականացրել է Airbus А340 ինքնաթիռը և այդ ժամանակվանից ի վեր ինքնաթիռի կանոնավոր տեխզննում անցկացրել: Այնուամենայնիվ, 2010թ.-ին ավիափոխադրողն օդաչուներին և Airbus-ին չի տեղեկացրել թվային հաղորդակցման նոր համակարգի մասին:

Թերթի տվյալների համաձայն՝ դա է պատճառը, որ Մերկելի ինքնաթիռի օդաչուները չեն կարողացել ճիշտ արձագանքել տեխնիկական խափանմանը և ստիպված են եղել հարկադիր վայրէջք կատարել, ինչի պատճառով Գերմիանիայի կանցլերն ուշացել էր գագաթնաժողովից և Արգենտինա մեկնել սովորական չվերթով:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեխնիկական խնդիրների պատճառով կանցլերին տեղափոխող կառավարական ինքնաթիռը ստիպված էր եղել հարկադիր վայրէջք կատարել Բեռլինից մեկնելուց անմիջապես հետո:

 

Image result for Toda la comitiva de Merkel acaba de subir al mismo vuelo que me llevará a Buenos Aires. En el IB 6849.