Ինդոնեզիայի Անակ Կրակատաու հրաբուխը նոր ցունամիի վտանգ կարող է առաջացնել

23:53 • 27.12.18

Ինդոնեզիայում Անակ Կրակատաու հրաբխի մի շարք ժայթքումներից հետո սեյսմիկ վտանգի մակարդակը բարձրացվել է երկրորդ աստիճանի:  

Ինչպես հաղորդում է BBC-ն, բոլոր ավիաչվերթների երթուղիները փոփոխվում են շրջանցելու համար ժայթքումների վտանգավոր շրջանը: Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների գործակալությունը վտանգավորության մակարդակը բարձրացրել է երկրորդից երրորդի՝ պայմանավորված հրաբխի ակտիվության աճով:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հրաբխի ժայթքման հետևանքով հզոր ցունամի էր առաջացրել, որին հարյուրավոր մարդիկ զոհ գնացին: 

Ինչպես հաղորդում են ինդոնեզական գերատեսչությունից, վտանգավոր գոտու շառավիղը ընդլայնվել է՝ 2 կմ-ից հասնելով 5-ի: Տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին արգելվում է ցանկացած գործունեություն ծավալել այդ գոտու տարածքում: