Դիմել եմ քաղաքապետին՝ խնդրելով քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակել այս տարվա պարգևատրումների կարգադրությունը. Դ. Խաժակյան
Այսօր դիմել եմ քաղաքապետին՝ խնդրելով կատարել օրենքի պահանջը և քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակել այս տարվա պարգևատրումների կարգադրությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Ավագանու 25.12.2018թ. նիստին այս խնդրի վերաբերյալ հարցադրում կատարելուցս հետո կարգադրության մի մասը հետին ամսաթվով հրապարակվեց, սակայն բաց թողնվեց ամենակարևորը՝ հավելվածը, որտեղ երևում է, թե աշխատակազմի որ աշխատակիցը որքան պարգևատրում է ստացել:
Ինչպես կարող եք տեսնել հրապարակված նկարներում նախկինում մշտապես հավելվածը հրապարակվում էր:
Սույնով կրկին դիմում եմ քաղաքապետին՝ խնդրելով 21.12.2018թ. համապատասխան կարգադրությունը պատշաճ կերպով հրապարակել, քանզի օրենքով նախատեսված մեկ շաբաթյա ժամկետն ավարտվում է»,-գրել է Դավիթ Խաժակյանը և կից ներկայացրել լուսանկարներ:












