ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են հայ-ռուսական օրակարգի հարցերի լայն շրջանակ

17:18 • 27.12.18

Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հիշեցնենք, որ ավելի ուշ Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ նախագահի՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: