Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավի դիմաց այսօր ազատ է արձակվել կալանքից

19:02 • 27.12.18

Գործարար Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավի դիմաց այսօր ազատ է արձակվել կալանքից:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Մայրապետյանի պաշտան Կարեն Բատիկյանը: «Գրավի չափը թողել էինք դատարանի հայեցողությանը: Միջնորդությունը քննել և բավարարել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը»,-ասաց Բատիկյանը:

Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։ Իրեն առաջադրված մեղադրանքը Մայրապետյանը չի ընդունում։

ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել էր նրան, այնուհետև կայացվել էր նրան կալանավորելու որոշում: