Հայաստանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ երկրների շարքում

23:43 • 27.12.18

Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտի փորձագետները կազմել են ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ երկրների ցանկը 2018-2019 տարիներին ճանապարհորդելու համար: Rusarminfo-ի հաղորդմամբ՝ ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանը:

«Ամենից անկանխատեսելի վայրերում տեղի են ունենում ահաբեկչական հարձակումներ, ջրհեղեղներ, ցունամի, բնական աղետներ և այլն: Այդ պատճառով խոսել հարյուրտոկոսանոց անվտանգության մասին դժվար թե հնարավոր լինի», - հայտարարել է Ռուսաստանի տուրօպերատորերի ասոցիացիայի փոխնախագահ Վիկտոր Տոպոլկարաևը:

Ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ երկրների ցանկում Հայաստանից բացի փորձագետները նշում են նաև Վրաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Թաիլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչպես նաև ռուս ճանապարհորդների շրջանում մեծ հետաքրքրություն վայելող եվրոպական ուղղությունները: