Վիեննայում անհայտ անձինք հարձակվել են եկեղեցու վրա
Հինգշաբթի երեկոյան անհայտ անձինք հարձակվել են Վիեննայի 21-րդ շրջանի եկեղեցու ծխականների վրա: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, կատարվածի հետևանքով տուժածներ կան:
Ավստրիայի իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակում իրականացնողները կողոպտել են եկեղեցու ծխականներին և փախուստի դիմել հանցագործության վայրից: Ներկա պահին քաղաքում ոստիկանական արշավ է իրականացվում:
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը և Վիեննայի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը: Մոտակա փողոցները փակվել են, ոստիկանությունը երկու հանցագործի որոնումներ է իրականացնում:










