Արտակարգ դեպք Արտաշատի գիշերային ակումբներից մեկում. հրազենային վնասվածքով երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

11:36 • 28.12.18

Արտաշատի ակումբներից մեկում կրակոց է հնչել, ինչի արդյունքում հրազենային վիրավորում մարդ է տեղափոխվել Վեդի բժշկական կենտրոն։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության վարչությունից։

«Ժամը 3։40-ին ահազանգ ենք ստացել, որ Արտաշատում կրակոց է եղել, և քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց։ Այնուհետև Արտաշատի բժշկական կենտրոնից է ստացվել հաղորդում, որ իրենց մոտ հրազենային վիրավորումով մարդ է տեղափոխվել։ Հետագայում հրազենային վիրավորում ստացած անձը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն»,- ասացին ոստիկանությունից։

Ըստ նրանց՝ նույն օրը՝ ժամը 3-ի սահմաններում ահազանգ է եղել, որ Արտաշատի ակումբներից մեկում վիճաբանություն է եղել, որի ընթացքում խախտվել է հասարակական կյանքը, և խոչընդոտվել է ակումբի գործունեությունը, հնչել են կրակոցներ։ Դեպքի  առիթով Քննչական կոմիտեում հարուցվել  է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։