Հնդկաստանում սնահավատ հնդիկները երկրպագում են երեք ձեռք ունեցող նորածնին (տեսանյութ)
Հնդկական Չհատիսգարհ նահանգում սնահավատ հնդիկները երկրպագում են երեք ձեռքով ծնված նորածնին, գրում է The New York Post-ը:
Երեխան լույս աշխարհ է եկել նահանգի գյուղերից մեկում՝ նոյեմբերի սկզբին: Երրորդ ավելորդ վերջույթը կարճ է մյուս ձեռքերից: Այն գտնվում է աջ ձեռքի տակ:
Նորածինը բուժզննում է անցել տեղական բուժհաստատությունում, և բժիշկները նրան լիովին առողջ են համարել: Բժիշկները երեխայի ծնողներին առաջարկել են երրորդ ձեռքի հեռացման վիրահատություն իրականացնել, ինչը կօգնի աղջիկ երեխային նորմալ կյանք վարել:










