Բուրկինա Ֆասոյում ծայրահեղականների դարանակալության հետևանքով առնվազն 10 ժանդարմ է զոհվել

06:39 • 28.12.18

Բուրկինա Ֆասոյի հյուսիս-արևմտյան հատվածում առնվազն 10 ժանդարմ է սպանվել՝ ընկնելով ծայրահեղականների դարանի մեջ, հաղորդում է  РИА Новости-ն՝ հղում անելով Բուրկինա Ֆասոյի անվտանգության նախարարությանը:

Հաղորդվում է, որ իրավապահները կարգուկանոն հաստատելու նպատակով մեկնել են Լորոնի բնակավայր, որտեղ մի խումբ զինված անձինք այրել են տեղի դպրոցն ու բոլոր դասագրքերը:

Նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ի առավոտյան: Զոհված ժամդարմներից բացի վիրավորումներ են ստացել նաև զինյալներից մի քանիսը: