Էկվադորում սողանքի հետևանքով 4 մարդ է զոհվել

04:23 • 28.12.18

Էկվադորի մայրաքաղաքի Կիտոյի շրջանում սողանքի հետևանքով չորս մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի հրշեջ ծառայությանը, միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ դեկտեմբերի 27-ին:

«Նախնական տվյալներով՝ Սան Խոսե դե Մինասի հատվածում սողանքի ժամանակ չորս մարդ է զոհվել», - ասվում է հրշեջ ծառայության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ներկա պահին դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները՝ զոհվածների մարմինները գտնելու համար: