Ստրասբուրգի երկաթուղային կայարանը վերսկսել է բնականոն աշխատանքը
Ստրասբուրգի երկաթուղային կայարանը, որտեղ ոստիկանությունը շուրջ երեք ժամ շարունակ ստուգումներ էր անցկացնում ռումբի մասին հաղորդագրությունից հետո, վերսկսել է աշխատանքը: Այս մասին հայտնում է TACC-ը՝ DNA տեղեկատվական պորտալին հղումով:
«Ուղևորները վերադառնում են հյուսիսային մուտքի մոտ», - ընդգծել է պորտալը:
Ոստիկանության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ ստուգումների ժամանակ կասկածելի որևէ բան չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պայթուցիկ սարքի մասին հաղորդագրությունից հետո Ստրասբուրգի ոստիկանությունը տարհանել էր երկաթուղային կայարանի բոլոր այցելուներին ու աշխատակիցներին և շրջափակել այն:










