Վիեննայում անհայտ անձինք հարձակվել են եկեղեցու վրա, տուժել են հոգևորականներ

10:42 • 28.12.18

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անհայտ անձինք հարձակվել են տեղի եկեղեցիներից մեկի վրա, տուժել է 15 մարդ, այս մասին գրում են ավստրիական լրատվամիջոցները:

Միևնույն ժամանակ տեղի ոստիկանությունը հայտնում է 5 տուժածի մասին: Նշվում է, որ նրանցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել: Բոլոր տուժածները հոգևորականներ են:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Վիեննայի հյուսիսում՝ Ֆլորիդսդորֆ շրջանում: Ենթադրվում է, որ հանցագործները նպատակ են ունեցել թալանել եկեղեցին, ահաբեկչության վարկածը բացառվել է:

Հաղորդվում է, որ հանցագործների որոնումները շարունակվում են: