Եգիպտոսում զբոսաշրջային ավտոբուս է պայթել

21:48 • 28.12.18

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մոտակայքում՝ Գիզայի բուրգերի շրջանում, զբոսաշրջային ավտոբուս է պայթեցվել:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Sky News-ի արաբական ծառայությանը, ականատեսների խոսքով՝ կատարվածի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան:

Կատարվածի առնչությամբ Եգիպտոսի իշխանություններից պաշտոնական հայտարարություն դեռևս չի ստացվել: