Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մանոկվարի քաղաքից 70 կմ հարավ: Երկրաշարժի օջախը գտնվել է 55,6 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Ինդոնեզիայում ակտիվացել է Անակ Կրակատաու հրաբուխը, ինչի պատճառով Ինդոնեզիայի իշխանությունները բարձրացրել են տագնապի մակարդակը:
Դեկտեմբերի 22-ին Ինդոնեզիայի ափերին հարվածած հզոր ցունամին 429 մարդու մահվան պատճառ էր դարձել: Շուրջ 1400 մարդ ստացել էին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, ևս 150-ը մինչ օրս անհայտ կորած են համարվում:










