Միլանի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 18 մարդ

15:53 • 28.12.18

Իտալիայի Միլան քաղաքի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 18 մարդ, այս մասին գրում է Il Messaggero-ն:

Նշվում է, որ փրկարարները շտապ տարհանել են ներսում գտնվող բոլոր մարդկանց, մարմնական վնասվածքներ ստացածներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում: 

Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է հենց ամենից շատ տուժած հիվանդի սենյակում:

Հրդեհի պատճառների մասին դեռևս հստակ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն չի բացառվում, որ կրակի բռնկման պատճառ կարող էր դառնալ չմարված ծխախոտը: