Կապույտ լույս Նյու Յորքի երկնքում. բնակիչներին թյուրիմացության մեջ գցած երևույթը տեղի գործարաններից մեկում պայթյունն է եղել (տեսանյութ)

10:10 • 28.12.18

Նյու Յորքի Քուինս թաղամասում գտնվող Consolidated Edison ընկերության գործարանում պայթյուն է որոտացել: Քաղաքի ոստիկանության Twitter-ի էջը հայտնել է, որ պայթել է գործարանի տրանսֆորմատորը, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել:


Ոստիկանությունից նաև հայտնել են, որ «լույսը», որ տեսել են քաղաքի բնակիչները քաղաքի երկնքում, հայտնվել է հենց պայթյունի պատճառով:


«Հրդեհը հսկողության տակ է առնված: Մենք նորություններ կփոխանցենք, երբ ավելի շատ տեղեկություն ունենանք», - ասված է հայտարարության մեջ:

Հրշեջ-փրկարարական ծառայությունից հայտնել են, որ հրդեհը մարված է, միջադեպի հետևանքով տուժածներ չկան: