Կրեմլում հաստատել են, որ Պուտինն առաջիկա տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին

14:39 • 28.12.18

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


«Նամակում եղել է Ամանորի առթիվ շնորհավորանք և բարեմաղթանք»,- ասել է նա լրագրողներին:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։


Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին՝ Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկունություն է մաղթել։


Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ։