Սուդանում հակակառավարական ցույցերի մեկ շաբաթվա ընթացքում 19 մարդ է զոհվել

03:29 • 28.12.18

Սուդանում ավելի քան մեկ շաբաթ ընթացող հակակառավարական ցույցերի ժամանակ 19 մարդ է զոհվել, 397-ը՝ տուժել, հաղորդում է РИА Новости-ն՝ Սուդանի տեղեկատվության նախարար Բաշար Արուրին հղումով:

Ավելի վաղ Amnesty International իրավապաշտպանական կազմակերպությունը հայտնել էր, որ հակակառավարական ցույցերի հինգ օրվա ընթացքում բախումների հետևանքով 37 մարդ է զոհվել:

«Ցույցերի ժամանակ զոհվել է 19 մարդ, նրանցից ոմանք սպանվել են առևտրականների հետ ծեծկռտուքների և գողության փորձերի ժամանակ: Տուժածների թիվը իրավապահների շրջանում գերազանցել է 178-ը, խաղաղ բնակիչների շրջանում տուժել է 219 մարդ», - հայտնել է նախարարը:

Հիշեցնենք, որ Սուդանում հացի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիները սկսվել են դեկտեմբերի 19-ին: Բողոքի ցույցերի ժամանակ իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել և ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: