ԱՄՆ-ում ձնամրրիկի պատճառով երկու մարդ է մահացել

15:43 • 28.12.18

ԱՄՆ-ում ձնամրրիկի զոհ է դարձել 2 մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հայտնի է, որ առատ ձյան պատճառով տեղի ունեցած միջադեպերի հետևանքով մեկ մարդ մահացել է Քանզաս նահանգում, ևս մեկը՝ Լուիզիանայում:

Նշվում է, որ մրրիկի վտանգը պահպանվում է Քանզասում, Նեբրասկայում, Հարավային ու Հյուսիսային Դակոտաներում, Մինեսոտայում:

AccuWeather օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչ Մայք Դոլը նշել է, որ եղանակային պայմանները կշարունակեն անհանգստություն պատճառել նաև տեղումների դադարից հետո, քանի որ սպասվում է ուժեղ քամի: