ԵՊՀ–ում ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Դատախազություն, հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս. Դավիթ Սանասարյան
ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվել են դատախազություն։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Ըստ մեր նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։
ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»,-հավելել է Սանասարյանը։










