Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ամերիկյան ինստիտուտի զեկույցը RT հեռուստաալիքի դեմ պայքարելու մասին

19:15 • 29.12.18

«Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է հեռուստաալիքի աշխատանքը Մերձարևելյան քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի՝ RT-ի դեմ պայքարելու կոչից հետո:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Սիմոնյանի խոսքով՝ ամերիկյան ինստիտուտը զեկույց է գրել հեռուստաալիքի արաբական ծառայության մասին, որում վերլուծել են հեռուստաալիքի աշխատանքը և մտահոգություն հայտնել դրա լսարանի ընդլայնմամբ: «Alexa հավելվածի համաձայն՝ RT-ի արաբերեն կայքը անհավանականորեն մեծ տարածում ունի արաբական աշխարհում՝ հաճախ շրջանցելով Al Jazeera և Al Arabiya հեռուստաալիքների կայքերին», - փաստաթղթի հեղինակներին մեջբերել է Սիմոնյանը:

Սիրիայի մասին RT-ի հոդվածները զեկույցում նկարագրվել են որպես «հակիրճ և ըմբռնելի, ինչպես նաև տարբեր աղբյուրներին տրվող հղումներով»:

«Վաշինգտոնյան ինստիտուտի եզրակացությունը. մենք շատ հանրաճանաչ ենք արաբ երիտասարդության շրջանում, քանի որ լավ ենք աշխատում, և այդ պատճառով մեր դեմ պետք է պայքարել», - գրել է Սիմոնյանն իր Telegram-ալիքում: