ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ամենամեծ ազդեցությունն են թողել Չինաստանի վրա 2018թ.-ին. հարցում

13:06 • 29.12.18

Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն ամենաուժեղ ազդեցությունն են ունեցել Չինաստանի վրա անցնող 2018 թվականին: Այդ մասին են վկայում Global Times-ի անցկացրած հետազոտության տվյալները:


Չինաստանի բնակիչներին հարցրել են, թե որ երկրների հետ հարաբերություններն են ամենամեծ ազդեցությունը թողել 2018 թվականին:


Հարցվածների մեծամասնությունը (63,5%) կարծում է, որ ամենալուրջ ազդեցությունը թողել է ԱՄՆ-ն: Երկիրն առաջին հորիզոնականն է զբաղեցրել 13-րդ տարին անընդմեջ, սակայն այս տարվա ցուցանիշն ամենացածրն է այս հետազոտության անցկացման ամբողջ ժամանակահատվածում:


Երկրորդ տեղում են Ռուսաստանի հետ հարաբերությունները (37,6%): Հաջորդում են Եվրամիության հետ հարաբերությունները՝ 21,7%: Ճապոնիան 12,7%-ով հայտնվել է 4-րդ տեղում, այնուհետ հաջորդում են Հարավարևելյան Ասիայի երկրները (6,9%), Լատինական Ամերիկայի երկրները (5,1%), աֆրիկյան երկրները (4,2%), Հնդկաստանը (3,7%), Հյուսիսային Կորեան (3,3%):


Հետազոտությանը մասնակցել է 1000 մարդ՝ երկրի տասը քաղաքից: