Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 500-ը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսով վարակվածների թիվն ավելացել է՝ գերազանցելով 590-ը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, հիվանդության հետևանքով մահացել է 360 մարդ:
Ավելի վաղ հաղորդվում էր 579 վարակվածի և 352 զոհի մասին:
«Համաճարակի բռնկման պահից ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 593 դեպք (545 հաստատված, 48 կասկածելի): Ընդհանուր առմամբ՝ մահացել է 360 մարդ, ապաքինվել՝ 203-ը», - ասվում է վարչության հայտարարության մեջ:










