Կարպատներում երկնաքար է ընկել բնակիչներից մեկի տան բակում

19:56 • 30.12.18

 

Կարպատների գյուղերից մեկի բնակչի տան բակում երկնաքար է ընկել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, լեռնային շրջանի բնակիչ Բոգդանը նախ վախեցել է՝ մտածելով, որ ինչ-որ մեկը նռնակ է նետել բակ:

Դուրս վազելով տանից՝ տղամարդը նկատել է, թե ինչպես է այրվում ավտոտնակի տանիքը: Մարելով կրակը՝ նա այնտեղ մոտ 2 կգ կշռող քար է հայտնաբերել:

Հաղորդվում է նաև, որ լրագրողները զրուցել են Ուկրաինայի նավթի և գազի տեխնիկական համալսարանի պրոֆեսորի Օլեգ Ադամենկոյի հետ: Վերջինս հաստատել է, որ քարն իսկապես երկնային մարմին է:

Նրա խոսքով՝ դա երկնաքարի ամենատարածված տեսակն է: Նշվում է, որ երկնաքարի կազմում նիկել կա: Այժմ գտածոն փոխանցել են թանգարանին: