Կուրիլյան կղզու ափերը պատվել են ափ նետված հազարավոր ծովատառեխներով (տեսանյութ)

23:55 • 30.12.18

Կուրիլյան Իտուրուպ կղզու բնակիչները տեսագրել են ծովատառեխների զանգվածային նետումը ափ: РИА Новости-ի հաղորդմամբ՝ համապատասխան տեսանյութը հրապարակվել է Youtube տեսահոսթինգում:

Ինչպես հաղորդվում է, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին: Տեսանյութում երևում է, որ ափերը պատված են հազարավոր ձկներով: Բացի այդ, տեղի բնակիչները տոպրակները ձեռքներին անցնում են ծովի ափով՝ հավաքելով «որսը»:

«Ծովատառեխներն Իտուրուպի ողջ ափամերձ տարածքը պատել են այս գիշեր: Այս սա իրական ձկնորսություն է», -կատարվածը մեկնաբանել է տեսանյութի հեղինակը:

 Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն: