Մահացել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուրավոր հրեա երեխաների փրկած ֆրանսիացին

23:16 • 30.12.18

Ֆրանսիական դիմակայության մարտիկ Ժորժ Լոինգերը, որի խիզախությունն ու հնարամտությունը հարյուրավոր հրեա երեխաների կյանք է փրկել Երկրորդ աշխարահամարտի ժամանակ, մահացել է 108 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Լոինգերը ծնվել է Ստրասբուրգում հրեական ընտանիքում, 1940-ականներին գերի է ընկել նացիստների մոտ, սակայն կարողացել է փախչել:  

Երեխաներին փրկելու համար նրա կիրառած մեթոդներից մեկը նրանց Շվեյցարիայի հետ սահման տանելն էր, որտեղ ֆուտբոլի գնդակ նետելով՝ ստիպում էր երեխաներին վազել գնդակի հետևից՝ անցնելով սահմանային ցանկապատը, երբ ոչ ոք չէր հսկում տարածքը:

Լոինգերը ծառայելիս է եղել ֆրանսիական բանակում 1940-ականներին, երբ գերի է ընկել:

Մյուս տարբերակն այն էր, որ նա երեխաներին հագցնում էր հուղարկավորության թափորի մասնակիցների պես և տանում գերեզմանոց կրկին ֆրանս-շվեյցարական սահմանի մոտ, որտեղից նրանք անցնում էին չեզոք տարածք:

Նրան հաջողվել է ավելի քան 350 երեխայի կյանք փրկել: