ԱՄԷ-ում փրկարարական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

01:39 • 30.12.18

Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմա հյուսիսային էմիրությունում փրկարարական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Քաղաքացիական ավիացիայի վարչությանը:

Գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ՝ դեկտեմբերի 29-ին, Ջեբել Ջիաս լեռան շրջանում: Փրկարարական աշխատանքներ իրականացնող AgustaWestland AW139  ուղղաթիռի կործանման պատճառը հայտնի չէ:

Միջադեպի հետևանքով ուղղաթիռի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են, սակայն զոհերի հստակ թիվը չի հաղորդվում: