Ճապոնիայի հյուսիսում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու ափերի մոտ 5.5 մագինիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 19:08-ին (երևանյան ժամանակով ժամը 23:08-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոկայդո նահանգապետության Տոկատի օկրուգի Օբիհիրո քաղաքից 71 կմ հարավ ընկած տեղանքում: Օջախը գտնվել է 58.3 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումների հետևանքով հնարավոր զոհերի, տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել:










