ԱՄՆ-ում առյուծը փախել է արգելավանդակից ու հոշոտել 22-ամյա աղջկան

21:55 • 31.12.18

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի կենդանաբանական այգիներից մեկում առյուծը, փախչելով արգելավանդակից, հարձակվել է 22-ամյա աշխատակցուհու վրա ու հոշոտել նրան:

Ինչպես նշում է The Guardian-ը, գիշատիչը փախել է այն ժամանակ, երբ մաքրում էին նրա արգելավանդակը:

Միջադեպի հետևանքով համապատասխան մասնագետները ստիպված են եղել կրակել ու սպանել առյուծին:

Ավելի ուշ հաղորդվել է, որ գիշատչի հարձակման զոհ է դարձել Ալեքսանդրա Բլեքը, որը վերջերս էր ավարտել համալսարանն ու երկու շաբաթ առաջ էր աշխատանքի ընդունվել: