Համացանցում հայտնվել է Մագնիտոգորսկում բնակելի շենքում հզոր պայթյունի տեսագրությունը. զոհերի թիվը հասել է 4-ի (տեսանյութ)

14:04 • 31.12.18

Տեսահսկման խցիկները ֆիքսել են Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած հզոր պայթյունի պահը:

Ինչպես գրում է life.ru-ն, պայթյունը որոտացել է լույս դեկտեմբերի 31-ի առավոտյան, երբ հարյուրից ավելի բնակիչները քնած են եղել:

Ըստ թարմ տվյալների՝ զոհերի թիվը հասել է չորսի: Փլատակներում շարունակում է արգելափակված մնալ մոտ 70 մարդ:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ որպես պայթյունի պատճառ դիտարկվում է միայն գազի արտահոսքը, մյուս վարկածները չեն քննարկվում:

Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է շքամուտքերից մեկը, վնասվել է 48 բնակարան, որոնցում ապրում էր 110 մարդ:

Պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 196 մարդ, 58 միավոր տեխնիկա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկանալով միջադեպի մասին, կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին ու զոհերի հարազատներին:

Չելյաբինսկի նահանգապետ Բորիս Դուբրովսկին տեղեկացրել է, որ վնասված շենքի բնակիչներին ժամանակավոր ապաստարան կտրամադրվի:

ՌԴ Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ գործ է հարուցել:

 

Картинки по запросу взрыва в Магнитогорске

Картинки по запросу взрыва в Магнитогорске