Իսպանացին վիճակախաղով մոտ 400 000 եվրո է շահել ու հանկարծամահ եղել

11:39 • 01.01.19

Իսպանացի Խոսե Լուիս Ռոդրիգեսը Լոպեսը տոնական վիճակախաղով մոտ 400 000 եվրո շահելուց ժամեր անց հանկարծամահ է եղել:

Ինչպես նշում է The Local-ը, երբ 84-ամյա Լոպեսը տեղեկացել է շահումի մասին, ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Նրան հոսպիտալացրել են, սակայն տղամարդը 72 ժամ անց մահացել է:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունցել դեկտեմբերի 25-ին: