Տոկիոյում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներ

15:17 • 01.01.19

Ճապոնական ոստիկանությունը գիշերը ձերբակալել է տղամարդուն, որը Տոկիոյում մեքենայով մխրճվել էր ամբոխի մեջ. տեղեկացնում է Interfax.ru-ն։

Միջադեպի հետևանքով 9 մարդ վնասվածքներ է ստացել. Նրանցից 8-ին հարվածել է մեքենան, իսկ մեկին` մեքենայից դուրս եկած վարորդը։

Տուժածներից մեկի վիճակը ծանր է։

Միջադեպը տեղի էր ունեցել կեսգիշերից քիչ անց` հետիոտների համար նախատեսված գոտում, որտեղ հազարավոր մարդիկ են հավաքված եղել Նոր տարին նշելու համար։

Ձերբակալված 21-ամյա ճապոնացին պարզաբանել է, որ միտումնավոր է մեքենան ուղղել անցորդների ուղղությամբ։ Նրա խոսքով` այդ կերպ նա ցանկացել է իր բողոքը հայտնել Ճապոնիայում մահապատժի ընդունման համար։