«BMW X5» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, սյունը թեքվել է, իսկ մալուխները պոկվել ու մասամբ փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը

10:41 • 02.01.19

Հունվարի 2-ին, ժամը 02:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ դեպի «Հռոմ ռեստորանային համալիր տանող ճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, սյունը թեքվել է, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 29/17 շենքի մոտակայքում «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1997 թ.) ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը, սյունը թեքվել է, իսկ վրայով անցնող մալուխները պոկվել են ու մասամբ փակել ավտոճանապարհի երթևեկելի հատվածը. տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ համապատասխան ընկերության աշխատակիցների ժամանելը և նրանց հետ համատեղ երթևեկելի հատվածից հեռացրել են մալուխները: