Փրկարարները մարել են Կոտայքի մարզի Զովք գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը
Հունվարի 2-ին, ժամը 05:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովք գյուղի տներից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:00-ին, մարվել՝ 07:20-ին:
Ամբողջությամբ այրվել է տան բաղդադե ծածկը՝ մոտ 30 քմ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:










