Բրիտանացի միլիոնատերը պարզել է, որ 21 տարի ուրիշի երեխաներին է մեծացրել

22:52 • 07.01.19

Բրիտանացի միլիոնատեր Ռիչարդ Մեյսոնը, որը MoneySupermarket ընկերության սեփականատերն է, վերջերս պարզել է, որ երեխաները, որոնց պահել-մեծացրել է 21 տարի, իրականում իրենը չեն:

Ինչպես հայտնում է The Sun պարբերականը, ձեռնարկատերը երեք հասուն որդի ունի առաջին ամուսնությունից, սակայն երկրորդ կնոջ հետ նա երեխաներ ունենալ չէր կարողանում: Մեյսոնը որոշել է բուժհետազոտություն անցնել, ինչի արդյունքում պարզել է, որ ի ծնե անպտուղ է:

Մեյսոնը դատական հայց է ներկայացրել ընդդեմ նախկին կնոջ՝ 250 000 ֆունտ ստերլինգի չափով փոխհատուցում պահանջելով: Նախկին կինը երկար ժամանակ չէր խոստովանում, որ որդիներն ուրիշ տղամարդուց են, սակայն ավագ որդու պահանջով խոստովանել է:

Նշվում է, որ ավագ որդին նաև նամակ է գրել հորը՝ ասելով, որ անկախ ամեն ինչից՝ նրան իր հայրն է համարում: