Մարգո Ռոբին պաշտոնապես հաստատվել է Բարբիի դերում
Պաշտոնապես հաստատվել է, որ Բարբի տիկինիկի մասին պատմող ֆիլմում գլխավոր հերոսուհուն կմարմնավորի ավստրալացի հայտնի դերասանուհի Մարգո Ռոբին, գրում է Variety-ն:
«Մարգոն իդեալական պրոդյուսեր ու դերասան է ժամանակակից լսարանի համար թարմ ու արդիական եղանակով էկրաններին Բարբիին մարմնավորելու համար», - հայտարարել է Warner Bros. Pictures Group-ի նախագահ Թոբի Էմերիխը:
Նշվում է, որ հանրահայտ տիկնիկի մասին պատմող լիամետրաժ ֆիլմի արտադրությամբ կզբաղվեն Warner Bros. կինոստուդիան և Mattel կինոընկերությունը:










