Գերմանիայում կոչ են արել հրաժարվել զուգարանի թղթից
Գերմանացի լրագրող Լառա Տիդեյի հրապարակած հոդվածում նշվում է, որ զուգարանի թղթից հրաժարվելը դրական կերպով կանդրադառնա շրջակա միջավայրի վրա:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նա հույս է հայտնել, որ ապագայում մարդիկ կհրաժարվեն զուգարանի թղթից՝ հօգուտ հիգիենայի այլընտրանքային միջոցների, որոնցից են կուժը, փողրակը և լվացարանը:
Լրագրողուհին ընդգծել է, որ զուգարանի թղթի մեծ մասն արտադրվում է ոչ հին թղթից, այլ հատուկ այդ նպատակով կտրված ծառերից: Բացի այդ, փայտանյութի տեղափոխման, թղթի արտադրության ընթացքի վրա հսկայական ռեսուրսներ և էներգիա է ծախսվում, ինչը վնաս է հասցնում էկոլոգիական իրավիճակին:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ջրով լվացվելը նվազեցնում է ալերգիայի առաջացման վտանգը, ինչպես նաև ամրապնդում է առողջությունը:










